Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը

Հայաստանի կառավարութեան բանակցային կարողականութեան ու պետութեան ամրապնդման մտահոգութեամբ, կ՛առաջարկեմ կազմել վերլուծական կեդրոն մը

«Չէ՞ք փափաքիր ձեր յաջող փորձառութիւնը տրամադրել ի նպաստ Հայաստանի:»

«Ինչո՞ւ։ Կա՞յ որեւէ մէկը որ կարիքն ունի խորհուրդի կամ կը փափաքի օգուտ քաղել փորձառութենէս»:

Պարոն Փաթրիք Տէվէճեանը կը պատասխանէր հարցիս Երևանի տնտեսական համաժողովի ընթացքին՝ որ տեղի կ՛ունենար 2018 թուի Ֆրանքոֆոնիայ Վեհաժողովի ծիրէն ներս ուր մենք համաբանախօսներ էինք:

Ֆրանսայի նախկին տնտեսական նախարար հանգուցեալ Պարոն Տէվէճեանը նաեւ նախագահն էր «Hauts de Seine» Ֆրանսայի ամէնէն հարուստ նահանգին։

Հակառակ թաւշեայ յեղափոխութենէն ստեղծուած հմայիչ մթնոլորտին, մենք երկուքս յստակատես էինք որ Հայաստանի յաջորդական կառավարական վարչութիւնները «աւելորդ» խորհրդատւութեան կարիքը չէին տեսներ: Պատերազմի վաղորդայն զարթնումը ծանր եղաւ…

Ներկայիս, Հայաստանի եւ Սփիւռքի լայնատարած համոզումն է որ Հայաստանի հանրապետութեան կառավարութիւնը վերջին տարիներու ընթացքին կատարած է աշխարհաքաղաքական ռազմավարական սխալներ եւ տակաւին կը շարունակէ այդպէս՝ չ՛ունենալով համապատասխան փորձառութեամբ խորհրդատուներ:

Ցաւալիօրէն, ներկայ քաղաքական ընտրութիւնները կը զգացուին սահմանափակուած ըլլալ՝ փտութեան եւ անկարողութեան միջեւ: Մինչ այդ, կարծես թէ Հայաստանի հանրապետութիւնը կ’երթայ անորոշ ուղղութեամբ՝ ինչպէս տատանուած կերտուածական հարթակներ (tectonic plates):

ժամանակն է որ Հայաստանի հանրապետութիւնը նաեւ նկատի առնէ մշտապէս անտեսուած Սփիւռքի տարբեր մարզերու հմտութիւնները ու ներգրաւէ զանոնք:

Նաեւ, ժամանակն է որ սփիւռքը՝ Ազգի լիարժէք մասնիկը, համախմբուի եւ ստանձնէ իր պարտականութիւնները:

Հայաստանը կը գտնուի վճռական խաչմերուկի մը ընդառաջ, ուր կը դիմագրաւէ սահմանիչ բանակցութիւններ ու մարտահրաւէրներ: Հետեւաբար, սկզբնական նշանակութիւն ունի յառաջանալ իմաստութեամբ ու ճկունութեամբ` հաշուի առնելով Հայաստանի առջեւը դրուած մարտահրաւէրներն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայուն կացութիւնը:

Հայաստանի կառավարութեան բանակցային կարողականութեան ու պետութեան ամրապնդման մտահոգութեամբ, կ՛առաջարկեմ կազմել վերլուծական կեդրոն (think tank) մը, բաղկացած Հայաստանի ու սփիւռքի մէջ գտնուող անհատներէ, բոլորը յարգուած, յաջող, անշահախնդիր, անկախ մտածողներ, բոլորը յարգալից Հայաստանի սահմանադրութեան ու նախանձախնդիր ժողովրդավարութեան և օրէնքի պետութեան արժէքներուն, սահմանելու ազգային ընդհանուր ճանապարհային քարտէզ և ի հարկին դառնալու կառավարութեան խորհրդատու մարմին:

Վերոյիշեալ մարմինը կրնայ առաջարկել զանազան մասնագիտական աշխատանքային խումբերու ձեւաւորումը՝ ճանապարհային քարտէզներ սահմանելու տարբեր մարզերու մէջ, ինչպիսին են հետեւեալները

1.Սահմանադրութիւն եւ օրէնքեր, վերանայելու

ա – Սահմանադրութիւնը

բ – Ընտրական օրէնքը, դիտարկելով համամասնական (proportional) դրութիւնը եւ կուսակցութիւններու շուրջ վերանայուած օրինագիծեր

գ – Սփիւռքահայերուն ընտրելու ու ընտրուելու իրաւունք տալու կարելիութիւնը:

Ընտրութիւններու ժամկէտը պէտք է Ճշտել առիթ տալով նոր ուժերու ձեւաւորման, նախկին և ներկայ վարչակազմերուն պատկանածներու կողքին:

2.Կրթութիւն – քաղաքացիական մշակոյթ

3.Տնտեսական զարգացում

4.Ազգային-ռազմական ճարտարարուեստի բաղադրիչ

5.Արտաքին քաղաքականութիւն

6.Վարչակազմ. (administration) արդիւնաւէտութեան բարելաւում

7.Հայրենադարձութիւն

Ծրագրի բնութեամբ ու իր մասնակիցներու օրինակելի համբաւի դրութեամբ, նախաձեռնութիւնը պիտի ներշնչէ վստահութիւն, ամրապնդէ պետութիւնը զօրացնելով իր բանակցային դիրքը ու դնէ զայն ճիշտ հունի մէջ: Արդարեւ, «Ժողովուրդը առանց խոհականութեան կը կործանի, Բայց խորհրդականներու բազմութեամբ փրկութիւն կ’ըլլայ»:*

Մինչ այժմ, կոչ կ’ուղղեմ Հայաստանի հանրապետութեան վարչապետին, որ նկատի առնէ վերոյիշեալ խորհուրդի կազմութիւնը՝ սահմանուած իրաւունքներով եւ պարտաւորութիւններով:

Կը հրաւիրեմ սփիւռքի քաղաքագէտներն եւ քաղաքական վերլուծաբանները՝ գերադասելու Ազգային շահը՝ անհատականէն եւ հատուածայինէն, եւ տրամադրուելու Հայրենիքին՝ համախումբ:

* Առակած 11:14

Յովէլ Շնորհօքեան – Ֆրանսա

Լուսանկարում՝ Յովէլ Շնորհօքեան, Փաթրիք Տէվէճեան, Փիէռ Աքքէլեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում