ԱՄՆ-ի և Եվրոպայի կենսաբանները պարզել են, որ գլոբալ տաքացումը ազդել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման վրա: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of the Total Environment հանդեսում:
Ըստ գիտնականների՝ գլոբալ տաքացումը հարավային Չինաստանը բնակության համար ավելի հարմար է դարձրել չղջիկների շատ տեսակների համար:
Նրանք այնտեղ սկսեցին բնակվել և դարձան վիրուսների տեղափոխողներ:
Կենդանիների և վիրուսների փոխազդեցությունը լոկալ համակարգերում բերել է նոր վնասակար վիրուսների առաջացմանը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել նոր վարակների առաջացմանը:









































