Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական «Զենիթ»-ի հետ:
Այս օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիա»-ն հերթական ընկերական խաղում մրցեց «Զենիթ»-ի հետ և զիջեց խոշոր` 4:0 հաշվով:
Ավելի վաղ, Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»ն ընկերական հանդիպում անցկացրեց «Ռոդինա»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքը մեկնարկել է հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 12-ին։ Հավաքի շրջանակներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը ընկերական հանդիպում կանցկացնի «Ռիգա»-ի հետ:









































