Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Ինչ են որոշել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

ՀՀԿ ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը, որ երկրորդ և երրորդ նախագահների մասնակցությամբ եղել է Հայրենիքի փրկության շարժման մի քանի առաջատար ուժերի ղեկավարների և միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում: Հանդիպման մանրամասներ հայտնի չեն: Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունից հետո՝ որ սխալ կլինի չմասնակցել իշխանության կազմակերպած արտահերթ ընտրությանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 3-8-ը: Նա մեկնում է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, սակայն կասկած չկա, որ փորձելու է ունենալ նաև քաղաքական շփումներ:

Ի դեպ, մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք է թերևս այն, որ մի քանի շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը նույնպես մեկնել էր Մոսկվա և այդ այցի ընթացքում եղել էր հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ «քեյսով» է Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնում այս անգամ: Ակնառու է Ռոբերտ Քոչարյանի և Հայրենիքի փրկության շարժում խմբավորման տարակարծության առնվազն մեկ լուրջ դրվագ, գոնե առայժմ: Խոսքը հենց արտահերթ ընտրության հարցում վերաբերմունքի մասին է: Խմբավորումը դրել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականի միարժեք պահանջ և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման խնդիր:

Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հայտարարել է այդ տարբերակից հրաժարվելու մասին, ասելով, թե պետք է մասնակցել այս կառավարության կազմակերպած ընտրությանը: Ամբողջ հարցն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ դիրքորոշման է Հայրենիքի փրկության շարժում խմբավորման հանդեպ իր առավելության գիտակցումով:

Ակնառու է, որ այդ շրջանակում, կամ այսպես ասած նախկին կառավարող համակարգը ներառող շրջանակում Ռոբերտ Քոչարյանը առաջատարի դիրքում է գրեթե բոլոր առումներով: Երբ երկրորդ նախագահը հայտարարում է, թե իր թիմով կմասնակցի ընտրությանն ու «կկրի»՝ կհաղթի, նա առաջին հերթին նկատի ունի հենց ՀՓՇ խմբավորման մյուս ուժերի հանդեպ ունեցած առավելությունը: Նրանք կամ ստիպված են լինելու հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կամքի ներքո, կամ հայտնվել նրա դեմ, որտեղ նրանց ձախողումը երաշխավորված է: Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն առնվազն կամրագրի խորհրդարանի երկրորդ ուժի միանձնյա տեղը, հետագայում այն ամրացնելու և այսպես ասած բյուրեղացնելու ակնկալիքով:

Բարդ է պատկերացնել, որ դեռևս նախագահ եղած շշրջանում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին հետ չփոխանցելու համար գրեթե ամեն ինչ արած, անգամ հեղափոխություն խթանած Սերժ Սարգսյանը կարող է համակերպվել Ռոբերտ Քոչարյանի կամքի ներքո հայտնվելու մտքի հետ: Խոսքն իհարկե ոչ թե անձամբ, այլ ՀՀԿ ձևաչափով այդ դիրքում հայտնվելու հանգամանքի մասին է: Այդ իմաստով ստեղծվում է բավականին հարաբերական իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չունի Ռոբերտ Քոչարյանի առավելությունը չեզոքացնելու բավարար ռեսուրս, մյուս կողմից սակայն Ռոբերտ Քոչարյանի համար չափազանց բարդ է Սերժ Սարգսյանին չեզոքացնելու, նրանից ազատվելու խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում