Փարիզում շարունակվող անձրևները հանգեցրել են Սենայի վարարմանը միանգամից երկրի մի քանի շրջաններում: Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում հեղեղվել են Թուիլրի այգու, Լուվրի և Օրսեի թանգարանների մերձակա ափերը:
Քաղաքային ծառայությունները ափամերձ տարածքներից հեռացրել են շարժական սրճարանները, նստարաններն ու աղբամանները, իսկ Փարիզի բնակիչներին խորհուրդ է տրվում տեղափոխել տրանսպորտը: Սենի մակարդակը շարունակում է բարձրանալ:











































