Բոստոնի համալսարանի և զարգացող ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի գիտնականները նկարագրել են, թե ինչպես է կորոնավիրուսը ազդում թոքերի վրա: Այս մասին հայտնում է MedicalXpress պորտալը:
Մասնագետները փորձ են անցկացրել՝ աճեցնելով արհեստական բջիջներ, որոնք նման են մարդու թոքերի բջիջներին: Պարզվել է, որ կորոնավիրուսը հյուսվածքները վարակում է դրանց մեջ մտնելուց մեկ ժամ անց:
«Առավել ցայտուն ասպեկտը այն է, թե որքան է մոլեկուլային ուղիների վրա ազդում վիրուսը: Այն ամբողջությամբ վերակառուցում է թոքերի բջիջները», – մեջբերում է հետազոտության հեղինակներից Էնդրյու Էմիլին:
Նա նշել է, որ երեքից վեց ժամ անց վիրուսը փոխում է նյութափոխանակության գործընթացները և վնասում միջուկային թաղանթները:







































