ԱՄՆ-ի ներքին խնդիրները ներկայումս ամենամեծ մարտահրավերն են ազգային անվտանգության համար, հայտարարել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը:
«Այս պահին Միացյալ Նահանգների համար ազգային անվտանգության ամենալուրջ մարտահրավերը սեփական տանը կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությունն է», – ասել է նա վեբինարի ժամանակ:
Նախագահ Ջո Բայդենի խորհրդականը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները բախվել են կորոնավիրուսի համավարակի, տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև կլիմայական ճգնաժամի հետևանքների հետ։







































