Թեհրանը ողջունում է վեցակողմ տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Բաքու կատարած այցի ընթացքում:
Նա տարածաշրջանում հանգստության ու խաղաղության հաստատումը բնութագրել է որպես «երկու երկրների միջև համագործակցության հիանալի հնարավորություն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների՝ տարանցման և աշխուժացման ոլորտում»:
Այսօր, տարածաշրջանային շրջագայության շրջանակում, Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որից հետո կայցելի Թբիլիսի, Երևան և Անկարա:








































