Իսրայելի իշխանությունները Բեն Գուրիոն օդանավակայանը փակելու որոշում են կայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ «Կան» պետական ռադիոյին հղումով:
Լրատվամիջոցները նշում են, որ օդանավակայանը փակ կլինի հունվարի 26-ից՝ մեկ շաբաթով:
Կառավարությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակում:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված կարանտինը երկարաձգել էին մինչև հունվարի վերջ: