Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռազմագերիների հարցը առաջնային չէ հենց ՀՀ իշխանությունների տեսանկյունից. Լապշին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը

Պարոն Լապշին, օրերս դուք խոսել եք բանակում զինվորների ապահովագրության մասին: Այդ կապակցությամբ ինչպիսի՞ խնդիրներ եք նկատել հայկական բանակում:

Ողջ դեկտեմբերը և մինչ օրս մենք զբաղվում ենք պատերազմից տուժած փախստական ընտանիքներին օգնություն տրամադրելով, մեր ուժերի ներածին չափով օգնություն ենք տրամադրում վիրավոր զինվորներին և այցելու զոհված հերոսների ընտանիքներին: Ես հավաքել եմ բավարար վիճակագրություն, որպեսզի եզրակացություն անեմ այդ կատեգորիայի մարդկանց պետական աջակցության անարդյունավետության մասին: Մեր այցելած մոտ 100 ընտանիքներից կեսից ավելին մինչ օրս պետությունից չեն ստացել նյութական օգնություն կամ ստացել են մասնակի: Առանձին դեպքերում դա բացատրվում է հենց տուժածների անգործությամբ, որոնք սահմանված ժամկետներում չեն դիմել համապատասխան մարմիններին: Այդուհանդերձ, մեծ մասն արել է այնպես, ինչպես պահանջվում է, սակայն օգնությունն ուշանում է, թեև պատերազմի ավարտից հետո անցել է մոտ 3 ամիս:

Իմ կարծիքով, Հայաստանը չպետք է հերթական անգամ «հեծանիվ հորինի», որը վաղուց հորինված է: Պետք է վերցնել զինծառայողների ապահովագրության արդեն եղած միջազգային փորձը՝ ներառելով նաև առևտրային ապահովագրական ընկերություններին՝ ՊՆ-ի հետ պայմանագրի հիման վրա: Այդ վճարումները կկազմեին զոհված և հաշմանդամ զինծառայողների համար վճարումների հիմնական մասը: Դրան կգումարվի պետական սոցիալական ապահովումը՝ զինվորների կենսաթոշակների և հաշմանդամության նպաստների, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին աջակցելու տեսքով:

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ռազմագերիների հարցում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ձեր կարծիքով ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում ռազմագերիների վերադարձը:

Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ է. նրանք պահում են գերիներին որպես պատանդ և մանիպուլացնում են այդ հարցը Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում գործադրելու համար: Փաստացի Ալիևը կարող է քայլ անել և վերադարձնել գերիների մի մասին, ինչը կամրապնդի Հայաստանի ղեկավարության հեղինակությունը: Բայց նաև կարող է ընդառաջ չգնալ՝ դրանով առաջ բերելով պայթյուն և Հայաստանի ժողովրդի զայրույթն ընդդեմ գործող իշխանությունների: Ալիևը գրագետ ձևով մանիպուլացիայի առարկա է դարձնում գերի ընկած հայ զինվորների ճակատագիրը, որպեսզի Հայաստանից ստանա այս կան այն զիջումը, օրինակ, նոր սահմանների ձևավորման հետ կապված:

Մյուս կողմից, իմ զգացողությամբ, ռազմագերիների հարցը առաջնային չէ հենց ՀՀ իշխանությունների տեսանկյունից: Հնարավոր է, որ իշխանությունները համարում են, որ նախ պետք է հասնել Ադրբեջանի հետ լիարժեք հաշտության պայմանագրի, որից հետո այդ պայմանագրի հիման վրա հետ բերել ռազմագերիներին: Լրացուցիչ ճնշումը Բաքվի վրա նախքան սահմանների, Արցախի կարգավիճակի և տրանսպորտային միջանցքների հարցերով լիարժեք հաշտության պայմանագիրը, հնարավոր է, ռիսկային է համարվում, որը կարող է առաջ բերել Ալիևի ռեժիմի նյարդայնությունը: Միաժամանակ, ես ինձ իրավունք չեմ  վերապահի գնահատել ՀՀ ղեկավարության գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը ռազմագերիների հարցում, քանի որ մենք ձեզ հետ չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը:

Ձեր կարծիքով այսօր ի՞նչ փոփոխություններ կարիք ունի հայկական բանակը:

Դժվար թե ես ինձ համարեմ ավելի տեղեկացված վերլուծաբան, քան Հայաստանի բանակի ղեկավարությունը: Ուստի, հնարավոր է ես ասեմ բաներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ բանակն արդեն սկսել է աշխատել, և դրանք սկզբունքորեն նոր բան չեն: Ի սկզբանե անվտանգության հայեցակարգը հիմնված էր «զսպում-վաղ նախազգուշացում- պաշտպանություն- որոշումների կայացում» սկզբունքի վրա, որը ենթադրում էր կայունություն սահմաններին և վստահություն, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է հույս դնել երրորդ երկրների, օրինակ Ռուսաստանի, անվերապահ աջակցության վրա: Այդ վստահությունը բերեց ողբալի հետևանքների, բանակը պատրաստ չէր լայնամասշտաբ պատերազմի և պասիվ պաշտպանություն էր կազմակերպել: Ղարաբաղի համար պայքարը 2020 թվականին ցույց տվեց, որ անհրաժեշտ էր ոչ թե սպասել, թե երբ կհարձակվի թշնամին, այլ պատրաստ լինել առաջինը հարվածել աճող սպառնալիքի դեպքում: Բացի այդ, վատ է աշխատել հետախուզությունը և չի եղել անհրաժեշտ համակարգվածություն զորքերի միջև:

Հայաստանն, իմ կարծիքով, պետք է հաջորդ պատերազմի դեպքում որդեգրի հարձակողական բնույթի սկզբունքներ, եթե այդպիսին լինի: Դա կոչվում է «ակտիվ պաշտպանություն»: Պետք է սովորել հույս դնել միայն սեփական ուժերի վրա և հակառակորդին թելադրել սեփական կամքը՝ ներառյալ պատերազմը հակառակորդի տարածք տեղափոխելու անհրաժեշտությունը: Այդ ամենն, ի դեպ, ընկած է Իսրայելի ռազմական հայեցակարգի հիմքում:

Բնականաբար, հարկավոր կլինի շեշտը դնել բանակում նոր տեխնոլոգիաների, ավիացիայի, հրթիռային զորքերի և դիվերսիոն խմբերի վրա, որոնք ունակ են գործել թշնամու թիկունքում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում