ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու և N95 դիմակներ կրելու պահանջով: Այդ մասին հայտնել է Axios պորտալը:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ հրահանգն ստացել են այն աշխատակիցները, որոնք գտնվելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողքին, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի և Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարները: «Ձեզնից նրանց, ովքեր չեն ստացել իրենց առաջին պատվաստանյութը, մենք մոտ օրերս կուղարկենք տեղեկատվություն, թե ինչպես դա անել»,- նաև ասված է նամակում: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին։










































