ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում առաջադրել է Ռեյչել Լևինի թեկնածությունը: Նա ղեկավարում է Փենսիլվանիա նահանգի առողջապահության դեպարտամենտը:
Ըստ Washington Post-ի, այդ պաշտոնը զբաղեցնելու դեպքում, Լևինը համակարգելու է առողջապահության նախարարության առանցքային ստորաբաժանումներն ու ծրագրերը:
2011թ.-ին Լևինը փոխել է իր սեռը: Պաշտոնում հաստատվելու դեպքում նա կդառնա առաջին տրանսգենդերը ԱՄՆ վարչակազմի պատմության մեջ: