Ամերիկյան ծայրահեղ աջ խմբավորումները մտադիր են բողոքներ ու հարձակումներ իրականացնել հունվարի 20-ին կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից առաջ և հետո, գրում է Washington Post պարբերականը:
Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները կարծում են, որ ծայրահեղական խմբավորումները կարող են մի քանի բողոքի ցույց անցկացնել ամբողջ երկրում՝ զինված ցուցարարների մասնակցությամբ և պայթուցիկ նյութերի կիրառմամբ: Նաև, ըստ պարբերականի, ԱՄՆ իշխանությունները հնարավոր են համարում երկրորդ հարձակումը Կոնգրեսի և նույնիսկ Սպիտակ տան վրա:
ՀԴԲ-ն համացանցում հետևում է ծայրահեղ աջերի գործունեությանը, որոնցից մի քանիսը շարունակում են բռնության կոչեր անել: Washington Post-ը պարզաբանում է, որ որոշ օրենսդիրներ անվտանգության մասնավոր պահապաններ են վարձել՝ հաշվեհարդարի սպառնալիքների պատճառով:









































