Friday, 19 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters

Փաշինյանը խոսում է մի բանի մասին, Պոպովը՝ այլ. ՀՀԿ-ն պետք է հստակ նշի՝ 2016-ի հունվարին իրենց առաջարկվե՞լ է «Լավրովյան պլանը»

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքի միջոցով արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազﬕ ծագումը» հոդվածին: Այս արձագանքը ուշագրավ է և՛ բովանդակային առումով, և՛ առհասարակ որպես փաստ: Եթե փորձենք խմբավորել դրա հիմնական թեզերը, ապա դրանք հետևյալն են՝ գոյություն է ունեցել փուլային կարգավորման պլան, որի վերջին խմբագրումը կողմերին տրվել է 2019թ. հունիսին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից (իսկ մենք հիշում ենք, որ և՛ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էին, որ բանակցությունների սեղանին որևէ նոր փաստաթուղթ չկա):

Ապա, ըստ Պոպովի, այդ փաստաթղթի հիմքում ընկած են եղել կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է՝ առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով՝ 2: Ընդ որում, Պոպովը հատուկ շեշտել է, որ դրանք պիտի իրականանային Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները հենց այնպես, մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Պոպովը՝ ըստ էության հերքելով Ն. Փաշինյանին:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հոդվածում խոսում է մի բանի մասին, Պոպովը՝ բոլորովին այլ: «Նիկոլ Փաշինյանը խոսում է 2016 թվականին Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացված ռուսական առաջարկության կամ հայտնի Լավրովի պլանի մասին։ Այն ենթադրում է 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահների տեղակայում, բայց կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագայում։ Նիկոլ Փաշինյանը հստակ նշում է 2016 թվականի հունվարին ռուսական կողմից արված առաջարկությունը, նա չի ասում ԵԱՀԿ-ի կողմից արված առաջարկությունը։ Իգոր Պոպովն այդ հարցը շրջանցում է ու ասում՝ ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից արված առաջարկության մասին։ Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ հակամարտության կարգավորման համար ներկայացրել է հակամարտության լուծման փաթեթներ, իսկ 2016 թվականից Ռուսաստանը սկսել է սեփական խաղը, որը, այդ առաջարկությանը զուգահեռ, իր առաջարկությունն է ներկայացրել կողմերին։ Այն իհարկե տարբերվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված փաստաթղթով պետք է լուծվեր նաև կարգավիճակի հարցը, պետք է լիներ ռեֆերենդում, որի ժամկետները պետք է որոշեին կողմերը. «Իսկ ռուսական առաջարկության մեջ այդ հարցը շրջանցվում է։ Հենց դրա մասին է Նիկոլ Փաշինյանը գրել իր հայտնի հոդվածում, իսկ Պոպովը շրջանցում է այդ հարցը ու խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված բանակցային փաթեթի մասին։ Այստեղ մի կարևոր արձանագրում պետք է անենք։ Ըստ էության սեղանին երկու առաջարկություն կա։ Մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից արված առաջարկը, մյուսն էլ՝ առանձին Ռուսաստանի կողմից։ Գուցե դրանք իրար նման էին, բայց կան նրբերանգներ՝ այն առումով, որ ռուսական Լավրովի պլանի մեջ կարգավիճակի հարց ընդհանրապես չի քննարկվում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում նշում է՝ Ռուսաստանը առաջարկում էր 7 շրջանների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկածը շատ ավելի լավ տարբերակ էր, քան ռուսական կողմի առաջարկը, և պատահական չէ, որ այն մերժել է նաև Սերժ Սարգսյանը. «Ընդ որում, ես ապրիլյան պատերազմը հենց սրա հետ եմ կապում։ Առաջարկները եղել են հունվարին, մերժվել են, Ռուսաստանն էլ Ադրբեջանին «հուշել է» սկսել ապրիլյան պատերազմը՝ այն հույսով, որ Հայաստանը ստիպված կհամաձայնի այդ պլանին։ Չստացվեց անել 2016-ին, արեցին 2020-ին։ Լավ կլինի, որ ՀՀԿ-ականները ասեն՝ իրենց առաջարկվե՞լ է Լավրովյան պլանը, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանը հենց սրա մասին է խոսում։ Մեկ անգամ էլ ավելի վաղ նշեց՝ եթե իմ օրոք են փչացել հայ-ռուսական հարաբերությունները, ապա ինչու էր Սերժ Սարգսյանի օրոք արվել այդ առաջարկը։ Տարիներ շարունակ խաբել են ժողովրդին ու չեն ասել ամբողջ ճշմարտությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում