Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Ճապոնիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան դեռ վարակը չի դարձրել ավելի ագրեսիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ որքան շատ կորոնավիրուսը տարածվի, այնքան մեծ է նոր շտամների ի հայտ գալու հավանականությունը:
Դա կարող է հանգեցնել հիվանդացության և հոսպիտալացման աճի, ինչը հետագայում ավելի կծանրաբեռնի առողջապահական համակարգերը, հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ SARS-CoV-2 նոր մուտացիա է գրանցվել Ճապոնիայում, տարբեր այն դեպքերից, որոնք տարածվում են Մեծ Բրիտանիայում կամ Հարավային Աֆրիկայում:






































