Մեկ վտանգ, որի մասին ՀՀ իշխանությունները պետք է ուշադիր լինեն։
Եթե հանկարծ մոսկովյան բանակցություններում հաջողվի ամբողջովին լուծել ռազմագերիների հարցը, պայմանավորվածությունների գալ ճանապարհների ապաշրջափակման հարցով, ապա ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառման մեջ ակնարկված տնտեսական հարցերով “եռակողմ հայտարարությունը” որևէ կերպ չպետք է ներառի տարածքային ամբողջականության կամ սահմանների ճանաչման դրույթ։ Որևէ կերպ։ Ադրբեջանն անպայմանորեն կձգտի դա ներառել։ Վայ Հայաստանի իշխանություններին, եթե դա թույլ տվեցին․․․
Տնտեսական հարցերով հայտարարության մեջ հակամարտության կարգավորման, ավելի ստույգ՝ չկարգավորման պայմաններում միմյանց տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցեր չպետք է ներառվեն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ու ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթերով՝ Արցախի տարածքը վիճելի տարածք է։







































