ԱՄՆ իշխանությունները ձերբակալել և մեղադրանք են առաջադրել Արիզոնայի բնակիչ Ջեյքոբ Էնթոնի Չանսլիին, որը հունվարի 6-ին վիկինգի հանդերձանքով ներխուժեց Կապիտոլիում: Այս մասին գրում է այս ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Նշվում է, որ Չանսլին կանգնել է Կոլումբիա նահանգի դատարանի առջև։ Նա մեղադրվում է առանց իրավական հիմքերի փակ տարածք դիտավորյալ մուտք գործելու կամ մնալու, Կապիտոլիումի տարածքում բռնի ներխուժման և հասարակական կարգը խախտելու մեջ:
«Ենթադրվում է, որ Կոնգրեսի լրատվամիջոցների կադրերում Չանսլիին ճանաչել են՝ գլխին՝ արջի մորթուց պատրաստված եղջյուրներով գլխարկով, կարմիր-սպիտակ-կապույտ ներկված դեմքով և մերկ իրանով: Ձեռքին նիզակ կար՝ ամերիկյան դրոշով», – ասացին նախարարությունից:
Հունվարի 6-ին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով հանդիպումը, որի ժամանակ պետք է հաստատվեր վերջին ընտրությունների արդյունքները: Միջադեպի հետևանքով հինգ մարդ է զոհվել:
Վերջին տվյալների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել հարձակում իրականացրած 55 մասնակցի:











































