Բրիտանացի և ամերիկացի հետազոտողները պարզել են վատագույն հետևանքները, որոնց բախվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները: Հայտնում է Mirror-ը: Այսպիսով, նախկին ԿՈՎԻԴ հիվանդները առողջանալուց հետո ամիսներ շարունակ ունեցել են կենտրոնացման դժվարութուններ, սրտի մկանների բորբոքում, երիկամների վնասում, «գլխի մառախուղ», միզուղիների խնդիրներ և ամորձիների ցավեր:
Բացի դրանից՝ կորոնավիրուսով վարակված անձինք կարող են տառապել նոպաներից, կաթվածներից ու ջղակծկումներից: Ոմանք նաև գանգատվում են, որ շուրջ վեց ամիս չեն կարողացել վերադառնալ աշխատանքի և կյանքի նորմալ ռիթմին։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 86,7 միլիոն դեպք, առողջացել է ավելի քան 61,4 միլիոն մարդ, ավելի քան 1,8 միլիոնը մահացել է:










































