Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ծնողները չեն ցանկանում՝ իրենց որդիները ծառայեն Արցախում, որը փաստացի ղեկավարում է Վիտալի Բալասանյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը:

Պարոն Առաքելյան, Արցախում ծառայող զինվորների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում և չեն ցանկանում, որ իրենց որդիները վերադառնան ու ծառայությունը շարունակեն Արցախում: Ասում են՝ Արցախում այլևս իրենց երեխաների անվտանգությունը երաշխավորված չէ: Ո՞նց եք գնահատում այս վիճակը:

– Ես ծնողների անհանգստությունը և՛ հասկանում եմ, և՛ ոչ: Արցախում հիմա մի քիչ ուրիշ բաներ են կատարվում, դրա համար էլ ծնողները անհանգստանում են իրենց երեխաների համար: Ծնողները անհանգիստ են, քանի որ Արցախի ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցիներ են: Արցախում դիրքերը շատ են մոտեցել հակառակորդին: Այդ իմաստով ծնողների անհանգստությունը տեղին է: Դրան էլ գումարվում է այսօր Արցախում ստեղծված վիճակը: Արցախում իշխանափոխություն է եղել: Այսօր Վիտալի Բալասանյանը ամբողջ իշխանությունը վերցրել է իր ձեռքը, զորքերը, մնացած ուժերը անմիջապես ենթարկվում են իրեն: Սա էլ իր հերթին անհանգստություն է առաջացնում նույն ծնողների մոտ:

Այսինքն՝ Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ևս անհանգստացնո՞ղ է:

– Այո՛, որովհետև եթե պատերազմի ժամանակ նույն Վիտալի Բալասանյանը կարողացավ այնպես անել, որ Արցախը հանձնվի թուրքերին, ապա դրանից հետո բոլոր ծնողներն էլ կանհանգստանան իրենց երեխաների համար: Ծնողները, բոլորն էլ հասկանում են՝ որը որից հետո է և չեն ցանկանում, որ իրենց երեխաները մնան ծառայելու, ներկա գտնվեն այն երկրում, որը ղեկավարում է Վիտալի Բալասանյանը: Այսօր իմ թոռն էլ նորից պետք է գնա Ղարաբաղ, ու ես էլ եմ դեմ, որ իմ թոռը գնա նորից Արցախ:

Դուք Վիտալի Բալասանյանին համարում եք Արցախը թուրքերին հանձնողներից մե՞կը:

– Այն գեներալները, Արցախի ազգային հերոսները, որոնք որ կային, ես նրանց պատերազմի ժամանակ չտեսա՝ որպես հերոսների: Եթե պատերազմի ժամանակ նրանք որևիցե մի օգնություն ցույց չտվեցին մեր բանակին, մեր զինվորներին, ապա ինչ երաշխիք կարող ենք ունենալ, որ հիմա դա կլինի: Մենք հիմա չգիտենք էլ՝ ինչ է կատարվում Արցախում: Միայն մի բան գիտենք, որ Վիտալի Բալասանյանը ուժային կառույցներն իր ձեռքն է վերցրել, իսկ Արայիկ Հարությունյանը անում է այն, ինչ նրան ասում է Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանի կուսակցությունը հայտարարությամբ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք փորձում են Արցախում տեղի ունեցած փոփոխությունների սցենարը իրականացնել նաև Հայաստանում:

– Ես պատերազմի առաջին օրվանից գտնվել եմ Արցախում, ամեն ինչից տեղյակ եմ եղել: Ստորները, դավաճանները դավաճանեցին երկիրը մեկ նպատակի համար, որ Հայաստանում գան իշխանության: Այդ ստոր դավաճանները, որոնց անունները ես չեմ ուզում տալ, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում միայն մի բանի համար, որ նորից գան իշխանության: Դա գիտեն բոլորը: Իրականում բոլորն էլ հասկացել են, թե մեզ ինչու դավաճանեցին, ու մենք ինչու պարտվեցինք: Մենք կռվում էինք, մեր 19-20 տարեկան տղաները կռվում էին, մենք հաղթելու էինք, բայց դավաճանների պատճառով մենք պարտվեցինք:

Հենց այդ դավաճանների, պարտության պատճառով այսօր մեր բանակի հանդեպ վստահությունը նվազագույնի է հասել: Հիմա ի՞նչ քայլեր պետք է անել, ինչպե՞ս պետք է արդիականացնել բանակը, որ այդ վստահությունը վերականգնվի:

– Այո՛, այսօր մեր բանակի ղեկավարությունն իր դիրքերում չի: Մենք՝ բանակին միս ու արյուն տված ազատամարտիկներս, ուզում ենք, որ մեր բանակն այնքան հզոր լինի, մեր բանակի ղեկավարը լինի այնպիսի մի հզոր անձնավորություն, որը կկարողանա բանակը նորից ոտքի կանգնեցնել, ու մենք կարողանանք մեր հողերը նորից հետ բերել: Հայ ազգը միշտ պատերազմի մեջ է եղել, եղել են հաղթանակներ, եղել են պարտություններ, եղել են բարոյական հաղթանակներ ու պարտություններ: Այսօր եղել է պարտություն, դա փաստ է, բայց չպետք է կոտրվել: Մենք դեռ կվերադառնանք մեր հողերին: Մենք ազատամարտիկներով կանգնելու ենք մեր երեխաների կողքին ու հաղթելու ենք միանշանակ: Այսօր արդեն հետաքրքիր են դղյակներ կառուցած գեներալները, իշխանափոխություն պահանջող գեներալները: Մեր խնդիրն է այսօր բանակն ի մի բերել, ոտքի կանգնեցնել, մեզ հիմա բանակի հզոր ղեկավար է պետք, ով ի վիճակի է բանակն արդիականացնել, հզորացնել, որպեսզի կարողանանք հաղթել: Հիմա մենք իրականում տարածաշրջանի հզոր ու արդիական բանակը պետք է կառուցենք: Այլընտրանք չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում