Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջին անգամ խոսել է թոռան՝ Այսուլթանի մահվան մասին: Նրա խոսքով՝ ինքը շատ է ցավում նրա վաղաժամ հեռանալու համար:
Նազարբաևը նշել է, որ երեք դուստրերից հրաշալի թոռներ ունի: Այսուլթանը, ըստ նրա, շատ նման էր իրեն:
«Շատ եմ ցավում այս թոռանս համար, որն այդքան շուտ հեռացավ», – ասել է Նազարբաևը «Դիմանկար» վավերագրական ֆիլմում:
Նրա խոսքով՝ Այսուլթանն «արդեն դրա ստրուկն էր, նա չէր կարողանում կանգ առնել»՝ նկատի ունենալով թմրամոլությունը: Նա բուժվել է Մոսկվայում և Լոնդոնում:
Այսուլթան Նազարբաևը մահացել է Լոնդոնում: Նա 29 տարեկան էր: Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել: Հայտնի է, որ Նազարբաևի թոռը ֆուտբոլիստ էր: