Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը ծրագրում է առաջադրվել երկրի կանցլերի պաշտոնում այս տարվա սեպտեմբերին: Այդ մասին տեղեկացնում է Bild-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
2021-ի սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի ընտրություններ: Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը չի առաջադրվի այլևս: Այս տարվա հունվարին տեղի կունենա Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարը, որի ընթացքում կընտրվի կուսակցության նոր ղեկավար, նա նույնպես կառաջադրվի երկրի կանցլերի պաշտոնին:
Ըստ Bild-ի՝ Շպանը մի քանի անգամ քննարկել է, թե արդյոք ինքը կարող է առաջադրվել կանցլերի պաշտոնում: Նա դիտարկում է այս հնարավորությունը, նույնիսկ եթե մեկ այլ մրցակից (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետ Արմին Լաշետը) գլխավորի պահպանողական կուսակցությունը:










































