Wednesday, 17 06 2026
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Զգուշացնում եմ Փաշինյանին առաջիկա հանդիպմանը չմեկնել Մոսկվա

Մամուլում այս օրերին դեռևս չհերքվող տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպում է կայանալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ, որը կլինի Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պատերազմից հետո։ Չի հերքվել նաև տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Մոսկվա։

Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նման հանդիպման մասին՝ նշելով, որ այն կկայանա ամանորյա արձակուրդներից հետո, հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։ Հավելենք, որ  մինչ տոները  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել էր Մոսկվա։ Վերջինիս այցի բովանդակության վերաբերյալ մամուլում մի շարք տեղեկություններ  են  շրջանառվում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

«Մեր կառավարությունը թափանցիկ չի աշխատում, պաշտոնապես ոչինչ չի ասվում»,- նշեց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ քանի որ ինֆորմացիա չեն տալիս, ստիպված նաև ադրբեջանական մամուլին է հետևում, լսում է նաև Ալիևին և փորձում եզրակացություններ անել: Քաղաքագետի կարծիքով՝ պետք է հայտարարվի, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու մոսկովյան հանդիպման ընթացքում:

«Եթե Մոսկվայի հանդիպման օրակարգը չի հանրայնացվում, ուրեմն մեզ համար խնդիրներ կան: Եթե մեզ հետ հաշվի չեն նստում, ուրեմն մենք Մոսկվայի գրպանում ենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ճակատագրական հարցերի վերաբերյալ մեկ անձ չպետք է որոշում կայացնի»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այժմ ռուս-ադրբեջանական առևտուր է գնում. «Ռուսաստանը տվեց Շուշին, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: Իսկ Ադրբեջանն ուզում է ամբողջ Ղարաբաղը»:

Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ եթե առաջիկայում Մոսկվայում եռակողմ հանդիպում կայանա, դա ձեռնտու կլինի միայն Ադրբեջանին և Ռուսաստանին, իսկ Հայաստանին այդ հանդիպումը ոչինչ չի տա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը օգտվում է Հայաստանի թույլ վիճակից: «Մեզ համար վտանգավոր կլինի ինչ-որ բան՝ պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելը… Ալիևն իր ժողովրդին խոստացել է, որ փետրվարի 1-ին Ստեփանակերտում կծածանվի իրենց դրոշը: Ալիևը շտապում է… Զգուշացնում եմ Փաշինյանին, որ Մոսկվան ու Բաքուն ուզում են օրինական փաստաթուղթ պոկել. այս հայտարարությունը փաստաթուղթ չէ: Զգուշացնում եմ Փաշինյանին՝ չմեկնել առաջիկա հանդիպմանը: Անօրինական պրոցես է ընթանում Փաշինյանը պետք է զգույշ լինի»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում;

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում