ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարթերը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններն անվանել է ազգային ողբերգություն։
«Մենք Ռոզալինի հետ (Քարթերի կինն է-խմբ․) վշտացած ենք Կապիտոլումի մոտ դրսևորված բռնությունից։ Դա ազգային ողբերգություն է և չի ներկայացնում մեզ՝ որպես ազգ․․․ Մենք միանում ենք խաղաղ հանգուցալուծման համար մեր հայրենակիցների աղոթքին, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ամոքվել և ավարտել իշխանության փոխանցումը, ինչպես դա արվել է 200 տարվա ընթացքում»,-ասված է Twitter-ում «Քարթեր կենտրոնի» տարածած հայտարարության մեջ։









































