Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթական համաճարակաբանական տեղեկագիր է հրապարակել, որում նշվել են այն երկրներն և տարածքները, որոնցում գրանցվել են կորոնավիրուսի նոր «բրիտանական» շտամով վարակման դեպքեր:
«2021 թվականի հունվարի 5-ի դրությամբ, կորոնավիրուսի VOC-202012/01 տարբերակը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, հայտնաբերվել է ևս 41 պետություններում / տարածքներում», – հաղորդել է ԱՀԿ-ն:









































