Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

ՌԴ-ն ընտրել է Թուրքիային հանձնվելը. ամեն ինչ փոխվում է՝ մի բանից բացի

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դեկտեմբերի 29-ին հայտարարել է, թե հույս ունի, որ Բայդենի վարչակազմը կգործի ամերիկացի ժողովրդի շահերին համապատասխան և կգնա երկխոսություն հաստատելու Մոսկվայի ձգտմանն ընդառաջ: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նույն օրը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ: Նրա հետ քննարկել են արցախյան հարցն ու ռեգիոնալ խնդիրները:

ԱՄՆ-ը օրերս 650 միլիոն դոլար է հատկացրել Չինաստանի և Ռուսաստանի զսպման համար: Ընդ որում, Ռուսաստանին «բաժին է հասնում» 290 միլիոն դոլարը: Նահանգների համար Ռուսաստանին զսպումը ռազմավարական խնդիր է գլխավոր մրցակցին՝ Չինաստանին, սանձահարելու ճանապարհին: Խոշոր հաշվով, միակ գերտերություն Միացյալ Նահանգների մրցակիցը այդ հարցում Չինաստանն է: Թերևս միայն Պեկինն է, որ ռեսուրսային հարաբերակցությամբ հավակնում է հասնել գերտերության մակարդակի: Ինքնին որպես ռազմավարական մրցակից սուբյեկտ՝ Մոսկվան զգալիորեն հաղթահարված է: ԱՄՆ-ի համար մարտահրավեր է Պեկինի առաջնորդությամբ եռաժանու խնդիրը՝ Չինաստան, որը գործում է Ռուսաստանով և Իրանով: Էապես թուլացած Ռուսաստանի և Իրանի հետագա թուլացումն այդ իմաստով Նահանգների համար ռազմավարական խնդիր է գերազանցապես Չինաստանի մարտահրավերի համատեքստում:

Այդ հանգամանքը արդեն մի քանի տարի հմտորեն օգտագործում է Թուրքիան՝ Էրդողանը, զգալով իր պահանջվածությունը Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ պայքարում: Հատկանշական է, որ Սոչիում Կովկասի հարցերի վերաբերյալ Չավուշօղլուի հետ բանակցող Լավրովը զուգահեռ անդրադառնում է նաև ԱՄՆ-ի հետ երկխոսությանը: Ամբողջ հարցն այն է, որ այդ երկխոսությունը բխում է ոչ թե ԱՄՆ ժողովրդի, այլ ռուս ժողովրդի և պետականության շահից: Հակառակ պարագայում այդ պետականությունը ստիպված է «երկխոսել» Թուրքիայի հետ, ինչի արդյունքում Թուրքիան քայլ առ քայլ նեղացնում է ՌԴ տարածությունը: ԱՄՆ-ի հետ երկխոսելու համար Ռուսաստանին պետք է հրաժարվել նախկին գերտերության նոստալգիկ բարդույթից և նայել իրականությանը: Հակառակ դեպքում մնում է հանձնվել Չինաստանին և վատագույն տարբերակը՝ Թուրքիային:

Մոսկվան այժմ, կամա թե ակամա, գնում է երրորդ՝ Անկարային հանձնվելու ճանապարհով՝ ակնկալելով, որ իրենից առաջ կսպառվի Թուրքիան: Դա իհարկե փորձում են ներկայացնել իբրև աշխարհաքաղաքական կշիռ և ձեռքբերում, քանի դեռ հանձնվելը տեղի է ունենում հայկական տարածքների և սուբյեկտության հաշվին:

30 տարի առաջ Արևմուտքի հետ երկխոսության ուղղությամբ Ռուսաստանի ընթացքը Կովկասում նպաստեց հայկական հաղթանակին: 2000-ականների առաջին տասնամյակի կեսից ՌԴ հակառակ ընթացքը մոտ մեկուկես տասնամյակ անց Հայաստանի համար ավարտվեց ծանր պարտությամբ: Պատճառն այն է, որ հայկական տարատեսակ էլիտաները ձևակերպեցին հաղթանակի մեկը մեկից գեղեցիկ բաժակաճառեր, բայց չձևակերպեցին հաղթանակի ամրացման և պաշտպանության գաղափարական և ռազմաքաղաքական բանաձևեր ու հայեցակարգեր: Եվ դա՝ դինամիկ փոխվող աշխարհի ֆոնին:

Փոխվում է ամեն ինչ՝ հայկական քաղաքական որակներից բացի: Հայկական քաղաքականության մեջ բաժակաճառությանը ընդամենը փոխարինել է «մահախոսականի» ժանրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում