Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը քննարկել են Միութենական պետության անվտանգության ապահովման հարցը՝ հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը՝ ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նրանք անդրադարձել են հաջորդ տարի նախատեսված համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստման հարցերին: