Wednesday, 10 06 2026
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ

«Ժառանգությանը» ոչ ոք չի կարող մարգինալացնել. Ս.Սաֆարյան

«Ես ինքս չգիտեմ, թե Տեր-Պետրոսյանի գոյություն չունեցող բարձունքից ինչպես է երևում քաղաքական դաշտը և այդ դաշտում ով որտեղ է գտնվում, բայց «Ժառանգությունն» իրեն երբեք լուսանցքում չի զգացել և չի զգում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին՝ կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ երկխոսությունը տեղի է ունենում Հայաստանի երկու գլխավոր քաղաքական ուժերի՝ կոալիցիոն իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև և քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեցող, հետևաբար քաղաքական գործոն չհանդիսացող տարրերը, երկխոսությունից դուրս մնալու համար, իրենցից բացի, թող ոչ ոքի չմեղադրեն և վերջապես գիտակցեն, որ քաղաքական գործոն դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով. «Այդ տարրերին բարեկամաբար կհորդորեի զերծ մնալ երկխոսությանը խանգարելուց, որովհետև դրանով նրանք ոչ թե մեզ, այլ երկրին ու ժողովրդին են վնասում, ինչը կարող է պատճառ դառնալ նրանց վերջնական մարգինալացման»:

Սաֆարյանը շեշտեց, որ քաղաքական ուժին որևէ մեկը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող դուրս մղել քաղաքական դաշտից, եթե այդ քաղաքական ուժն ինքը իրեն չի մատնել այդ ճակատագրին և անգործության. «Ժառանգությունն այն քաղաքական ուժերից է, որն ազդում է և՛ քաղաքական մյուս ուժերի դիրքորոշումների վրա, և՛ քաղաքական օրակարգի վրա, և՛ քաղաքական դաշտի եզակի քաղաքական ուժերից մեկն է, որն անգերազանցելի է հանրային քաղաքականություն վարելու առումով, ու այս առումով հավասարը ես չգիտեմ»:

Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգությունը» մտահոգություններ ունի «երկխոսություն» կոչվածի հետ կապված միայն այն պատճառով, որ դա իրենց համար ուրվագծվում է որպես կոալիցիոն հուշագրի հավելված, որտեղ իշխանությունը լուծած համարելով իր խնդիրը ապագա մեծամասնության կազմավորման հարցում ուղղակի նպատակ է հետապնդում նաև ընդդիմությանը ճանաչել տալ այդ արդյունքները.

«Ցավոք սրտի, ՀԱԿ-ը մտել է այդ գործընթացների մեջ, և «Ժառանգությունը» մտահոգություն ունի այն պատճառով, որ խոսքը վերաբերում է ընտրություն կոչված միջոցառումը քաղաքական ուժերից մեկի հետ համատեղ ոչնչացնելուն և քաղաքացուն ընտրության հնարավորությունից զրկելուն: Եթե ՀԱԿ-ը, լինելով դրա մեջ, չի տեսնում գործընթացի նման ուղղվածությունը, ապա մեր համար կողքից ակնհայտ է, որ երկխոսությունը կոալիցիոն հուշագրի հավելվածն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում