Այս ազգադավ իշխանությունները հնարավորինս շուտ պետք է հեռանան, որովհետև երեկվա ընթացքում արդեն իսկ Հայաստանի տարածքում տեղադրվեց «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գնդապետ Սայաթ Շիրինյանը։
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե սրանից հետո էլ ինչ պետք է լինի։ Պիտի հասնեն Երևան, պիտի հասնեն երևի բնակիչների ննջարաններ, որ մարդիկ արթնանա՞ն։ Մինչ այդ ասում էինք՝ շոկի մեջ են, օբյեկտիվ խնդիրներ կան, բայց արդեն ժամանակն է սթափվելու և հասկանալու, որ այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել, որովհետև իրենց տեսակով եղել են առ ոչինչ, հետևաբար այս մարդիկ շատ հեշտությամբ մեր երկիրն են զիջում ու կարողանում են լկտիաբար ստել, սառնասրտորեն, առանց աչքը թարթելու շարունակել ստախոսությունը, որ Հայաստանը ոչ մի միլիմետր հող չի զիջում»,-ասաց Սայաթ Շիրինյանը: