Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

ԵՄ դիրքորոշումն առայժմ միայն հայտարարություն է, իսկ Մոսկվային պետք է երկարաձգել կարգավիճակի շուրջ անորոշությունը

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստի ընթացքում, ի թիվս Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ քննարկումների, կողմերը երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

– Պարոն Մեհրաբյան, ինչպիսի՞ հեռանկարներ են նշմարվում ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ԵՄ դիրքորոշման առումով:

– Իհարկե, ողջունելի է, որ Եվրամիությունը նման դիրքորոշում է  ընդունում, սակայն սա առայժմ հայտարարության կարգավիճակ ունեցող դիրքորոշում է։ Թե գործնականում այն ինչ դրսևորումներ կունենա՝ կապրենք, կտեսնենք։ Երկրորդ՝ այստեղ անհրաժեշտ է պատկերացում կազմել, թե ինչ դիրքորոշում կստանձնի Միացյալ Նահանգները՝ հատկապես հունվարի 20-ից հետո, երբ նոր վարչակազմը ստանձնի Միացյալ Նահանգների կառավարման ղեկը։ Երրորդ՝ կարևոր է, թե որքանով այդ երկու՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության  դիրքորոշումները իրար հետ կհաղորդակցվեն, ու արդյունքում ինչ կստացվի։ Այս ամենը դեռ անորոշությունների շարքից է։ Ի վերջո, մենք բազմիցս նման դիրքորոշումներ ենք լսել, այդ թվում այն, որ խնդիրը չունի ռազմական լուծում, պատերազմն անընդունելի է։ Բայց մենք տեսնում ենք, որ կյանքն ավելի բարդ է, քան այդ բոլոր ամենաբարդ հայտարարությունները։

– Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, Եվրամիությունը որոշեց ակտիվանալ հետպատերազմական շրջանում և դա չարեց պատերազմի օրերին, երբ իսկապես դրա կարիքը կար։

– Պատերազմի օրերին միակ բանը, որ ասում էր Եվրամիությունը, այն էր, որ պատերազմը պետք է դադարեցվի, այլ բան չէր ասում։ Բայց  ինչպես տեսանք՝ այդ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ոչ ցանկություն ուներ, ոչ էլ պատրաստ էր դրան։ Դրա համար էլ նշում եմ՝ հարցականները ավելի շատ են, քան պատասխանները։ Այո՛, ընդունեցինք ի գիտություն այդ հայտարարությունն ու դիրքորոշումը, բայց գործնականում սա ինչ դրսևորում կստանա՝ կապրենք, կտեսնենք։

– Ունի՞ այժմ Եվրամիությունն այդ ռեսուրսները։

– Եվրամիությունն էլ, Միացյալ Նահանգներն էլ, մանավանդ երկուսն իրար հետ բոլոր ռեսուրսները միշտ էլ ունեցել են և երկար ժամանակ էլ կունենան։ Այլ հարց է, թե որքանով են նրանք պատրաստ այդ ռեսուրսները ներդնելու գործնական հարթության մեջ։

– Ռուսաստանն իր ջանքերով կանգնեցրեց պատերազմը, հասավ իր ուզածին խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցում, և հիմա կարգավիճակի հարցն իր համար այնքան էլ էական չէ։ Ինչպե՞ս կվերաբերվի այն հարցին, եթե ԵՄ-ն  դրա շուրջ ակտիվություն ու ջանքեր գործադրի։

– Իհարկե, Մոսկվայի համար ցանկացած քայլ, որը կթուլացնի իր ռազմական ներկայության հիմքերը տարածաշրջանում, դրականորեն չի ընկալվի։ Հետևաբար Մոսկվային  պետք է երկարաձգել կարգավիճակի հարցն ու երկարացնել անորոշությունը։ Մինչդեռ պարզ է Եվրամիության, նաև մինչ այդ Միացյալ Նահանգների՝ արդեն գնացող վարչակազմի կողմից հնչեցված այն դիրքորոշումը, որ այդ հարցին պետք է տրվի համապարփակ որոշում, ու այստեղ, այո՛, այդ դիրքորոշումների տարբերությունը կա, ընդ որում՝ նաև մոտիվացիոն հիմքերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում