Грузия Online-ի փոխանցմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության շուրջ ռուս-վրացական բանակցությունների 5-րդ փուլը տեղի է ունենալու սեպտեմբերին։
Մինչ այդ մաքսային հարցերով փորձագետները տեխնիկական մակարդակով պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգո Կապանաձեն։
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանն ու Վրաստանն այս տարվա մարտի 10-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, ինչը, սակայն, ավարտվեց անարդյունք։









































