ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկողության վարչությունը (FDA) հաստատել է տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշման առաջին թեստի արտակարգ օգտագործումը, որը դեղատներում կարելի է գնել առանց դեղատոմսի:
Այս մասին հաղորդվում է կարգավորիչի կայքում:
Նշվում է, որ Ellume ընկերության թեստը հայտնաբերում է վիրուսի սպիտակուցները քթից վերցված քսուկի մեջ: Թեստը կարող է օգտագործվել ինքնուրույն, արդյունքը հայտնի է դառնում 20 րոպեում: Սա առաջին թեստն է, որն անհրաժեշտ չէ լաբորատորիա ուղարկել:







































