Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հանդիպել է ԱՄՆ-ում ապրող սիրիացի այլախոհների հետ: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները Հիլարի Քլինթոնին խնդրել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադից պահանջելու՝ անմիջապես վայր դնել իր պարտականությունները և հրաժարական տալ: Այս հանդիպումը տեղի է ունենում Համա քաղաքում շարունակվող բախումների ֆոնին, երբ սպանվել է մոտ 150 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի կառավարության անդամների դեմ: Այս մասին հայտնել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները: