Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Գերմանիայում և Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի ժամկետի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մերկելը հիշեցրել է, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) պատասխանատու է պատվաստանյութի անվտանգության գնահատման համար:
«EMA- ն հայտարարեց, որ պատվաստանյութը ընդունելու մասին որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 29-ը։ … Դրանից հետո անմիջապես կսկսվի առաքումը եվրոպական երկրներ, և հունվարին հնարավոր կլինի սկսել պատվաստումը», – ասաց Գերմանիայի կանցլերը:
Նրա խոսքով՝ դեղերի ստանալուց մի քանի օր անց կսկսվի պատվաստումը:








































