Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ գործընթացներ են կատարվում Սյունիքի մարզում. «Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ նոր սահմանները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այս պահին ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որը տեղի է ունենալու այս տարի երկու կողմերի միջև ռուս գործընկերների միջնորդությամբ: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ: Մենք վեր ենք հանել քարտեզները և իրավական փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցություններում»:
Ավինյանը վստահեցրեց, որ ՀՀ սահմանից դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել:
Մանրամասն՝ տեսանյութում:







































