Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Տիկին Նազարյան, խոսքը կանանց արհեստական քվոտայի մասին էր, որի պարագայում ստիպված, ձեր ասած, մորքուրին են գնալու կանչենք»,- ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` այս օրենքը չի կայունացնելու ոչ մի բան. «Միամի՞տ եք, ժողովուրդ. ամբողջ իրավիճակից մի ֆրագմենտ ենք փոխում: Մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և դրանով հեսա գնում ենք արտահերթ ընտրությունների: Մենք գիտենք, թե էս օրենքն է կուսակցություններն առողջացնելու, մինչդեռ ով մի տեղից 1 մլն է գտել, կուսակցություն է բացում»:
Մարուքյանը նշեց. «Մեկն ունի մի 10 հատ TV և ասում է` էս ուժին մի լուսաբանեք: Դուք այս օրենքով ի՞նչ պիտի անեք»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































