ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ռազմական բյուջեն, որին նախկինում դեմ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այսպիսով, պալատի պատգամավորները կողմ են քվեարկել «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ պատժամիջոցների խստացմանը:
Այս սահմանափակող միջոցները 2021 ֆինանսական տարվա ԱՄՆ ռազմական բյուջեի նախագծում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այս օրինագծին աջակցել են Ներկայացուցիչների պալատի 438 պատգամավորներից 300-ը:
Ավելի ուշ, այս նախագծի քվեարկությունը տեղի կունենա Սենատում:











































