2020-ի սկզբից ի վեր Ռուսաստանում կանխվել է 41 ահաբեկչություն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (NAC) հայտարարությանը:
Նշվում է, որ նախապատրաստման փուլում կանխվել է ահաբեկչական բնույթի 61 հանցագործություն, այդ թվում՝ 41 ահաբեկչություն:
Բացի այդ, այս տարի իրավապահները կանխել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 55 գաղտնի բջիջների գործունեությունը:







































