Հնդկաստանում անհայտ հիվանդության դեպքերի թիվը հասել է 848-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի Արևմտյան Գոդավարի շրջանի տեսուչ Դոլլու Ջոշի Ռոյին:
Նա պարզաբանել է, որ 332 մարդ արդեն դուրս է գրվել:
Ավելի վաղ հաղորդվել էր 350 հիվանդացածների և անհայտ հիվանդության պատճառով մահացած մեկ մարդու մասին:
Դեկտեմբերի 5-ին անհայտ հիվանդության ախտանիշներով Հնդկաստանի հարավի բնակիչներ են հոսպիտալացվել: Բժիշկների խոսքով, հիվանդների մոտ նկատվում է ուշագնացություն, գլխապտույտ, գլխացավ և էպիլեպտիկ ախտանշաններ: Հիվանդների մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել: Ըստ Times of India-ի՝ հիվանդության պատճառ կարող են լինել օրգանական քլորի թունավոր միացությունները և մոծակներից պաշտպանության միջոցները:











































