5 միլիարդ դոլարով չենք համաձայնում հողերը տալ, 6 միլիարդ դոլարով էլ թշնամին չի հրաժարվում հողային պահանջից…
ինչ ենք անում դրանից հետո մենք՝ բանակը կարգի բերելու, արդիականացնելու, ժամանակակից տեխնիկական միջոցներով, ԱԹՍ-ներով հագեցնելու, ռազմավարական դաշնակցի և այլ գործընկերների հետ նոր, գերժամանակակից տեխնիկական միջոցներ ձեռք բերելու փոխարեն:
Պաշտպանության նախարար ենք նշանակում անփորձ, անդեմ, սեփական կարծիք չունեցող, կուսակցական կարիերիստին:
Հին կոռուպցիոներ և հանցավորության մեջ թաթախված գեներալներին գլխավոր շտաբում կարևոր պաշտոնների ենք նշանակում և վերանշանակում:
Շարունակում ենք կեղեքել ու հարստահարել երկիրը, կոռուպցիայի մեջ խեղդել բանակը, Սերժի Վաչոյի «դոստ» «Պատրոն Դավոյին» հրավիրում ենք Պաշտպանական գերատեսչություն, հանձնարարում ենք ընկերություններ հիմնել տարբեր օֆշորային գոտիներում և սկսում ենք հրաժարվել ռուսական հեղինակավոր ընկերությունների առաջարկած մատչելի սպառազինությունից՝ հօգուտ նույն ռուսական, այլ՝ արևելաեվրոպական և արաբական երկրներից ժամկետանց զինատեսակների և պաշտպանական միջոցների:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում շարունակում ենք հանդուրժել Էդուարդ Նալբանդյանին, ով արժանիորեն շարունակում է տապալել արցախյան խնդրի կարգավորման իր իրավանախորդի սկսած ջանքերը: Որևէ նոր տարր չենք ավելացնում, որևէ փոփոխություն չենք մտցնում մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ
…և ամեն օր շարունակում ենք վարել այնպիսի քաղաքականություն, որ երկրում համապետական ընտրություններից հետո նույնիսկ, իշխանափոխության հարցը դուրս չգա քաղաքական օրակարգից՝ դրա համար թողնելով միայն հեղափոխական ճանապարհը:











































