«Երբ թշնամին տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար և մեծամիտ, ունակ չէ պատերազմ վարելու և տանելու, երբ տեսնում է խարխլված են պետությանդ բոլոր սյուները, բնականաբար ընտրում է այդ պատեհ առիթը և պատերազմ է սկսում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ մեր պետության չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները:
«Ինչ վերաբերում է պարտությանը, ապա երբ հանում են քո վաստակած հրամանատարներին, երկու հաղթանակ կռած գեներալիտետին հեռացնում են պաշտոններից և ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չէին պատերազմ վարելու և աճել էին ինչ-որ տաքուկ անկյուններում, բնականաբար պետք է պարտություն կրեին»,- նշեց «Սիսական» ջոկատի հրամանատարը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































