Monday, 08 06 2026
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ

«Աքլորակռիվ» հայկական կյանքերի և տարածքների հաշվին. ինչպես դուրս գալ ողբերգական ցիկլից

Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատը ևս ընդունեց Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև ու համապատասխան քայլի հորդոր հղեց գործադիր իշխանությանը: Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, սակայն, դատելով առկա իրողություններից և հայտարարություններից, չի պատրաստվում շտապել այդ հորդորն ընդունելու հարցում: Դրա մասին վկայեց նաև երեք համանախագահ երկրների հայտարարությունը, որ տարածվել է նախօրեին: Այդուհանդերձ, քաղաքական ակտը առկա է, և հարցը առնվազն խորհրդարանական մակարդակում բերվել է օրակարգ: Ավելին, Ֆրանսիայի խորհրդարանը այդ իմաստով մի կողմից՝ հավելյալ խաղաքարտ է տվել գործադիրի համար, մյուս կողմից՝ նաև ստեղծել նախադեպ այլ երկրների առումով: Կմիանա՞ն արդյոք այլ երկրներ Ֆրանսիային ու Բելգիային: Առավել ևս, որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից բացի, մյուս համանախագահ ԱՄՆ-ը ևս ակնարկում է կարգավիճակի հարցի մասին՝ նշելով, որ պետք է լինի լիարժեք կարգավորում, նոյեմբերի 9-ը կարգավորում չէ:

Կասկածից գրեթե վեր է, որ իրական քաղաքականության ռեժիմում Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չեն խանգարել Ռուսաստանին և Թուրքիային՝ Կովկասում նրանց խոշոր հաշվով թողնելով մենակ: Տեսակետները, թե ունեին առաջարկ, բայց Նիկոլ Փաշինյանը կամ Զոհրաբ Մնացականյանը չգնացին Ժնև, այլ գնացին Մոսկվա, թերևս չեն արտացոլում խնդրի խորքային էությունը: Դրանք թերևս Հայաստանում շրջանառվող հայտնի ընդդիմադիր «թեզի» հայելային արտապատկեր են, թե Նիկոլ Փաշինյանը «փչացրեց» ՌԴ-ի հետ հարաբերությունը, և դրա համար էլ ՌԴ-ն բավարար չօգնեց: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան համաշխարհային ուժային կենտրոններ են, որոնք առաջնորդվում են շահերով, այդ շահերի առաջնահերթության գնահատումով, ըստ այդմ՝ որևէ տեղում միջամտելու անհրաժեշտության պարագայում նրանք գտնում են միջամտելու ձևեր ու մեխանիզմներ: Եթե, օրինակ, ԱՄՆ-ը որոշելու էր խանգարել Թուրքիային ու Ռուսաստանին հերթական անգամ Կովկասը բաժանելու հարցում, ապա ԱՄՆ-ն իր միջամտության հարցը իրական քաղաքականության ռեժիմում չէր թողնելու Նիկոլ Փաշինյանի գնալ-չգնալու վրա: Ռուսաստանին ու Թուրքիային թողել են մենակ, այսպես ասած՝ «աքլորակռվի»:

Այլ հարց է, որ Հայաստանը տարիներ շարունակ, այդ թվում՝ հետհեղափոխական երկամյակում, չի հասել բավարար արդյունքի, որպեսզի Արևմուտքը թույլ չտա ռուս-թուրքական «աքլորակռիվ» հայերի կյանքերի ու տարածքների հաշվին: Ռուսաստանին ու Թուրքիային թողել են, որովհետև վստահ են, որ ինչպիսին էլ լիներ պատերազմի արդյունքը, միևնույն է՝ դրա հետագա սպասարկման հարցում տնօրինողը՝ լինի Թուրքիան, թե Ռուսաստանը, ի վերջո հայացքը հառելու է արևմտյան աջակցության: Ռազմավարական իմաստով ՌԴ-ն էլ, Թուրքիան էլ կախված են լինելու ԱՄՆ-ի հետ գործակցության աստիճանից:

Ի դեպ, հատկանշական է, որ Էրդողանն արդեն ջանքեր է գործադրում Բայդենի վարչակազմի հետ ջերմացման ուղղությամբ: Ռուսաստանը փորձելու է մրցակցել, ինչն արդեն իսկ արտահայտվեց նախօրեին ՀԱՊԿ վեհաժողովի ամփոփիչ հայտարարությամբ, որտեղ կա ՆԱՏՕ-ի հետ համատեղ հանդիպումների կոչ:

Այդ ֆոնին Արցախի կարգավիճակի հարցը դառնում է արդիական՝ իր հերթին դիվանագիտական քաղաքական աշխատանքի դաշտ բացելով Հայաստանի համար: Բայց այդ աշխատանքի համար պետք է սուբյեկտային Հայաստանը, ինչը, մեղմ ասած, խնդիր է նոյեմբերի 9-ից հետո: Ով և ինչպես կարող է լուծել Հայաստանում սուբյեկտության վերականգնման հարցը, որովհետև այդ առումով առայժմ իշխանությունը, ընդհանուր հայտարարություններից բացի, չի անում ոչինչ, իսկ ընդդիմությունն էլ, իշխանափոխության պարզունակ մեխանիզմից բացի, չի առաջարկում բովանդակային այլ բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում