«Վերջապես Վաշինգտոնը պատասխանատվություն է ստանձնում այն փողերի ծախսման համար, որ չունի»,- մեկնբանել է տեղի ունեցածը հանրապետական սենատոր Լամար Ալեքսանդրը:
Օբամայի վարչախմբի և երկու կուսկացությունների կողմից մշակված փոխզիջողական տարբերակը հեշտությամբ անցնելով Ներկայացուցիչների պալատը այս պահին քննարկվում է Սենատում: Այստեղ ընդունվելու շանսերն էլ ավելի մեծ են, քանզի ի տարբերություն ներքին պալատի` վերինում Դեմոկրատները մեծամասնություն են կազմում:
Հիշեցնենք, որ փոխհամաձայնության հիմքում ընկած են ԱՄՆ պետպարտքի վերին սահմանի բարձացումը և միաժամանակ պետական ծախսերի կտրուկ նվազեցումը:










































