Անհասկանալի, ստվերում գործընթացներ են։ Գուցե ում ատամը կտրում է, նրա հետ է փորձում համագործակցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և դատարանների նախագահների, ԲԴԽ անդամների հետ հանդիպմանը։
«Ես չգիտեմ ԲԴԽ նախագահին հրավիրել են՝ ինքը չի գնացել, թե չեն հրավիրել, դրա համար չի գնացել կամ հրավիրելու դեպքում կգնար կամ չէր գնա»,- ասաց Ալումյանը։






































