Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Նախ թող Հայաստանի սահմանները հստակեցնեն, սահմաններին տիրություն անեն, նոր խոսեն այլ սահմաններ բացելու մասին

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը երկարաժամկետ ծրագրերում մեր հակառակորդի հետ սահմանները բացելու հնարավորություն է տեսնում: «Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն՝ եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»,- նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր նախարարը։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,- ասել է Քերոբյանը։

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով էկոնոմիկայի նոր նախարարի դիտարկումներին՝ նշեց, որ,  որպես տնտեսության պլանավորման մասնագետ, կարծում է՝ որպեսզի հնարավոր լինի կազմել տնտեսության հեռանկարային ծրագրեր, պլաններ, նախ հարկավոր է իմանալ ու նախանշել առաջիկա մեկ տարվա պլանները: «Եթե դուք չունեք առաջիկա մեկ տարվա համար որոշակի պատկերացումներ, հավատացեք՝ շատ դժվար է  գրել, կազմել միջնաժամկետ, էլ չասած՝ երկարաժամկետ պլաններ։ Մոտեցումը շատ պարզ է՝ եթե դու չգիտես, թե առաջիկա մեկ տարին ինչ է լինելու, շատ դժվար է ասել, թե երկրորդ կամ հինգերորդ տարում ինչ է լինելու։ Ծրագրերի կազմման մեթոդաբանությունը կառուցվում է  այս պարզ սկզբունքի վրա, և դա կոչվում է  հանդիպակաց պլանների սկզբունք։ Դուք կազմում եք 5 տարվա ծրագիր, բայց քանի որ կյանքը սկսվում է վաղը, ապա դուք պետք է բարի լինեք ցույց  տալու, թե առաջիկա մեկ ամսում, մեկ տարում ինչ է լինելու։ Գոնե ընթացիկ ծրագրերի մասին պետք է ունենալ որոշակի մոտեցումներ և պատկերացումներ, որից հետո արդեն, պատկերացնելով իրավիճակը, հնարավոր կլինի ռիսկերով հանդերձ ցույց տալ երկրորդ, ապա նաև երրորդ տարվա համար»,- ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝  անգամ ամենալավ ծրագիրը կազմելը դեռ չի երաշխավորում լավ արդյունք, քանի որ կան հսկայական ռիսկեր, որոնք եթե հաշվի չառնվեն, ապա հնարավոր չէ ասել՝ այդ լավ ծրագիրը իրատեսակա՞ն է, թե՞ ոչ: «Ակնհայտ է, որ մեր տնտեսության վրա մի քանի գործոններ են ազդելու, որոնք էական են լինելու, վճռորոշ են լինելու և դժվարացնելու են մեր սոցիալ-տնտեսական զարգացումը։ Առաջին գործոնը համավարակն է, երկրորդը կապված է պատերազմի հանգամանքի հետ։ Պատերազմի ծախսերը և պատերազմի վնասների փոխհատուցումը մեծ ռեսուրսներ են պահանջում։ Երրորդ գործոնը կապված է սոցիալական բեռի հետ, որ մենք ունենալու ենք առաջիկա տարիներին։ Նկատի ունեմ պատերազմում զոհվածների ընտանիքների,  վիրավորների, սոցիալական խմբերի  կարիքները, որոնք պետությունը պարտավորություն է վերցրել լուծելու»,- ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է  հատկապես արտաքին տնտեսական գործունեությանը, ապա այստեղ պետք է շատ զգույշ լինել, քանի որ այն թշնամությունը, որը որ կա պատերազմի հետ կապված, և այն վայրի վերաբերմունքը, որը Ադրբեջանն է առաջ բերում, լավ բանի մասին չի խոսում:

«Ես հեռու եմ այն մտքից, որ մենք  հարյուրավոր տարիներ պետք է թշնամիներ ունենանք։ Ես կողմ եմ, որ մենք գնանք առևտուր անենք, օգտվենք այդ պետության տարածքից, որը տնտեսության մեջ կոչվում է  բացարձակ առավելություն, օգտվենք  համեմատական առավելություններից, բայց դրա համար ժամանակ է  պետք։ Հետևաբար ես ինքս ձեռնպահ կմնայի այս պահին խոսել նման ծրագրերի մասին, քանի որ ռիսկերը, անորոշությունները շատ են։ Պետք չէ մոռանալ, որ մենք տարածքային կորուստներ ենք ունեցել, սահմանների հետ կապված հստակություն չկա։ Մինչև մենք հստակ պատկերացումներ չունենանք հարևանի հետ համագործակցության, դրա մասին պետք չէ բարձրագոչ հայտարարություններ անել։ Իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է մեզ հետ առևտուր անել։ Տնտեսությունը չի կարող կառուցվել ենթադրությունների վրա։ Իսկ եթե մենք ուզում ենք նման ծրագրեր կազմել, պետք է իրատեսական լինել և գնահատել ճիշտ ռիսկերը»,- ընդգծեց տնտեսագետը։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել նորանշանակ նախարարի ասածները։ «Նախ թող Հայաստանի սահմանները փակեն, հստակեցնեն սահմանները, տիրություն անեն հայկական սահմաններին, նոր խոսեն ու մտածեն այլ սահմաններ բացելու մասին։ Ես գտնում եմ, որ ժամանակից շուտ է նման բաների մասին խոսելը։ Ինձ համար անընդունելի են  այդ մեկնաբանությունները»,- ասաց Մխչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում