Ձյան և մերկասառույցի պատճառով Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
Ճանապարհը դեպի Ռուսաստանի սահման բաց է տրանսպորտի այլ տեսակների համար։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով՝ հակաձնահյուսային թունելներով:
Ռեժիմի պահպանությունը վերահսկում է Պարեկային ոստիկանությունը։










































