Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ընդլայնված ցուցակներում ներառել ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներին: Այս մասին նա հայտարարել է «Belarus 1» հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ Բելառուսն իր գործընկերների հանդեպ կործանարար և ապակառուցողական գործողություններ երբեք չի իրականացնի։
«Բայց եթե մեզ վիրավորում են, եթե մեր դեմ ինչ-որ պատժամիջոցներ են կիրառում, ապա, իհարկե, մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ», – հավելել է Մակեյը:
Ըստ նրա, հարևան մի շարք երկրներ նույնպես փորձեր են անում միջամտել Բելառուսի ներքին գործընթացներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի և Բելառուսի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Նրանց բոլորին արգելվում է մուտք գործել ԵՄ, նրանց ակտիվները եվրոպական բանկերում ենթակա են սառեցման: Իր հերթին, Բելառուսը հայտարարեց պատասխան միջոցներ կիրառելու մասին:








































