Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արտահերթ ընտրության համար գլխավոր նախապայմանը

Հայաստանում ներկայումս չկա ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական որևէ սցենարի սոցիալական, հանրային բազա, որի վրա կարող էր դիտարկվել այդ սցենարի առաջխաղացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, անկասկած է մի բան, որ որևէ սցենար չի կարող առաջխաղացում ունենալ՝ չունենալով հանրային վստահություն: Եվ այն, որ «մրցակից» մյուս սցենարներն էլ են զուրկ այդ մրցակցությունից, չի կարող լինել հնարավորություն: Հայաստանում որևէ հանգուցալուծում կարող է տեղի ունենալ միայն հանրային լեգիտիմություն ունենալու պարագայում:

Դա չի նշանակում, որ բացառվում են ոչ լեգիտիմ զարգացումները: Ի վերջո, մենք ապրում ենք բարդ և հակասական ոչ միայն ներքին, այլև ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական ռազմաքաղաքական պայմաններում, որոնց առավելագույն բնորոշ հատկանիշը անկանխատեսելիությունն է: Բայց, եթե մենք խոսում ենք որևէ հանգուցալուծման մասին՝ լինի դա վարչապետի և կառավարության հեռանալով, ժամանակավոր կառավարության ձևավորումով, թե անմիջապես արտահերթ ընտրությամբ, ապա հանգուցալուծում ասվածը դրական իմաստ և վեկտոր կարող է պարունակել բացառապես հանրային շոշափելի լեգիտիմության պայմաններում: Չլինի լեգիտիմություն, Հայաստանը մի անկանխատեսելի, անորոշ և լարված իրավիճակից կտեղափոխվի մեկ այլ լարված և անորոշ փուլ: Այդ անցման շրջանում էլ թե՛ Հայաստանի ներսի, թե՛ արտաքին որոշակի ուժեր գուցե կլուծեն իրենց համար կարևոր հարցեր, ինչը, սակայն, ոչ միայն կապ չի ունենա հասարակության և պետության հետ, այլ կլինի ուղիղ հակասության մեջ: Հակասության մեջ եթե ոչ անգամ բովանդակությամբ, ապա ձևով ինքնին:

Վերջին հաշվով, ցավագին ու անգամ ողբերգական այս պարտությունը, լինելով առաջին և գլխավոր հերթին գործող իշխանության պատասխանատվության դաշտում՝ դա առնվազն աքսիոմատիկ է, միևնույն ժամանակ նաև մեր հետանկախական և հետհաղթանակային շրջանի պատասխանատվության հարցն է, անարդյունավետության, Հայաստանի համեմատական առավելությունները մսխելու հարցը: Եվ այստեղ խնդիրների, համակարգային շեղումների արմատը թերևս այն է, երբ կոտրվեց Հայաստանում քաղաքական իշխանության ձևավորման հանրային կամքը՝ առաջին իսկ փորձից:

Հայաստանում հանրությանը զրկելով իշխանության հենարան լինելու հնարավորությունից, վերնախավերն իրենք իրենց զրկեցին դիմադրունակությունից, այդ թվում՝ արտաքին և անվտանգային:

Լեգիտիմության փոխարեն օժտվեցին խոցելիությամբ, ամբողջապես արտաքին միջավայրերից կախվածությամբ: Այդ իսկ պատճառով, երբ արտաքին միջավայրը բարենպաստ էր, բարվոք էր նաև Հայաստանի վիճակը, երբ արտաքին միջավայրը դարձավ անբարենպաստ, Հայաստանը կանգնեց լրջագույն խնդիրների առաջ, որոնց լուծելու համար չբավականացրեց անգամ լեգիտիմ իշխանության 2,5 տարին, իհարկե նաև այդ տարիների ընթացքում հիմնարար բացթողումների և վրիպումների հետևանքով:

Այդ ամենով հանդերձ, անկասկած է, որ խնդիրների արմատը հանրությանը իշխանություն ձևավորելու հնարավորությունից, ընտրության հնարավորությունից զրկելն էր: Հնարավոր չէ այդ ամենի խորքային և բազմաշերտ հետևանքի ծանրությունից բխող բարդ իրավիճակը հաղթահարել այն ճանապարհով, որով խորքային պատճառն է եկել՝ քաղաքական զարգացումների և իշխանության ձևավորման հանրայնորեն ոչ լեգիտիմ գործողություն:

Ըստ այդմ, մի բան հստակ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու որևէ միջոց պետք է ստանա հանրային գերակա հավանություն: Ինչպես կհասնեն դրան քաղաքական ուժերը կամ իշխանությունը, այլ հարց է: Ընդ որում՝ այստեղ էլ նպատակն, իհարկե, չի կարող արդարացնել միջոցները, որոնք հետո միշտ ունենում են բումերանգի էֆեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում