Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տրված ձայների ձեռքով վերահաշվարկի արդյունքները գործնականում չեն տարբերվում ավտոմատ մշակման տվյալներից:
«Ոչ մի կասկած չկա: Թվերը հաստատում են դա: Դա ցույց է տալիս նաև ստուգումը»,-ասել է Ռաֆենսփերգերը WSBTV-ի եթերում, խոսելով այն մասին, որ ձեռքով վերհաշվարկի արդյունքները համընկել են ավտոմատ մշակման տվյալների հետ: «Այո: Ստուգումների արդյունքները շատ մոտ են ընտրությունների արդյունքներում եղածին»,-հաստատել է նա:
Իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի և ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի միջև տարբերությունը Ջորջիայում չի գերազանցում 15 հազար ձայնը՝ մոտավորապես 5 միլիոն քվեաթերթիկներից: Նահանգը հաղթողին կտա քվեատուների 16 ձայն: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ջորջիայում հաղթանակի դեպքում Թրամփը, միևնույն է, չի դառնա պետության հաջորդ ղեկավարը: 16 քվեատու ունեցող Ջորջիան այն չորս նահանգներից մեկն Է, որոնք կարող են որոշել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ելքը, քանի դեռ հաղթողն այնտեղ չի հայտարարվել:նԹրամփի շտաբը հայց է ներկայացրել Ջորջիայի դատարան՝ նահանգի ընտրական հանձնաժողովներից պահանջելով պահպանել փոստով ստացած քվեաթերթիկների հաշվելու և պահպանելու մասին օրենքը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սեփական հաղթանակը պահանջել դատարանում։







































