Նոյեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 697 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 753:
Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 93 092-ի: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 409 հիվանդ: Երկրում ընդհանուր առմամբ վարակը հաղթահարել է 73 877 մարդ: