ԱՄՆ վարչակազմը և ԵՄ իշխանությունները պետք է միասին աշխատեն լուծել վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի գործողություններին վերաբերող խնդիրները: Այդ մասին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մայք Փոմփեոն:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ էին», – ասել է Փոմփեոն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին վերջերս ցուցաբերվող աջակցությանը, ինչպես նաև ռազմական գործողություններին՝ Լիբիայում և Միջերկրական ծովում: